Ֆլորիդայում ալիգատորը պոկել է կնոջ ձեռքը
Advertisement 1000 x 90

Ֆլորիդայում ալիգատորը պոկել է կնոջ ձեռքը

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ալիգատորը ամբողջովին պոկել է կնոջ ձեռքը, որը ծայրահեղ վիճակում հոսպիտալացվել է:

Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Էվերգլեյդս բնական համալիրում գտնվող Ուիլարդս ձկնորսական ավանում, որտեղ հնարավոր է հասնել միայն նավակի կամ ուղղաթիռի միջոցով:

Տեղի շերիֆի գրասենյակի ներկայացուցչի խոսքով՝ կնոջ ձեռքից ջուրն է ընկել տուփը, և երբ նա կռացել է այն վերցնելու, ալիգատորը կծել է կնոջը: Կինը ստացել է ծանր վնասվածք, նա համարյա զրկվել է աջ ձեռքից: Արյան կորստից նա կորցրել է գիտակցությունը: Տեղի 49-ամյա բնակչուհուն հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով, հայտնում է ABC-ն: