Սևանում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանությունը բացահայտվել է. կատարողը սառնասրտորեն պատմել է՝ ինչպես է սպանել
Advertisement 1000 x 90

Սևանում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանությունը բացահայտվել է. կատարողը սառնասրտորեն պատմել է՝ ինչպես է սպանել

Մարտի 19-ին ոստիկանության գործողությունների շնորհիվ բացահայտվել է Գեղարքունիքի մարզում առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 18-ին, Սևան քաղաքի բնակիչ, 57-ամյա Գուրգեն Ներսեսովի հարազատները դիմել են ոստիկանության Սևանի բաժի և հայտնել, որ Գ. Ներսեսովը մեկ օր առաջ տանից դուրս է եկել և չի վերադարձել ու նրա գտնվելու վայրի մասին ոչ մի տեղեկություն չունեն:

Երեկ առավոտյան ոստիկաններն ու քննիչները ստացված օպերատիվ տվյալներով Գ. Ներսեսովին սպանելու կասկածանքով Սևանի ոստիկանություն են բերման ենթարկել Սևան քաղաքի բնակիչ, 43-ամյա Գարիկ Հայրապետյանին:

Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ Գ. Ներսեսովին ինքն է սպանել՝ «Մինուտկա» կոչվող ռեստորանային համալիրի հետնամասում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Հայրապետյանը Գ. Ներսեսովին սպանել է երկաթե ձողով (մանդիրովկա): Կասկածյալը ոստիկաններին և քննիչներին մատնացույց է արել այն վայրը, որտեղ սպանել է իր զոհին և դին թողել այնտեղ: Սանության վայրում կասկածյալը քննչական փորձարարության ժամանակ պատմել էր, թե ինչպես է սպանել իր զոհին: