
Տավուշի մարզի պաշտպանական դիրքերից մեկում վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Վիճակը կայուն ծանր է, ամենակարևորը կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց խոսնակը` հավելելով, որ վիրավոր զինծառայողը Երևանում է` Մուրացանի հոսպիտալում:
Վիրավորվելու դեպքի հանգամանքների վերաբերյալ մանրամասներ Արծրուն Հովհաննիսյանը չհայտնեց: