Ամեն ինչ պարզ ասաց, գուշակությունների հետևից չենք ընկնի. Սեյրան Սարոյան
Advertisement 1000 x 90

Ամեն ինչ պարզ ասաց, գուշակությունների հետևից չենք ընկնի. Սեյրան Սարոյան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը կարծում է, որ ՀՀ ապագա վարչապետի թեկնածուի հարցում գուշակություններ անելու կարիք չի լինի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը, Սեյրան Սարոյանն ընդգծեց, որ Աստված իրենց ձայնը լսեց: «Մարդը պարզ ամեն ինչ ասաց, էլ գուշակությունների հետևից չենք ընկնի: Աստված մեր ձայնը լսեց, էլ ի՞նչ եք ուզում»,- նշել է նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀ Նախագահը չի բացառել, որ կընդունի վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու առաջարկը երիտասարդ լիդերներին իր փորձը փոխանցելու համար՝ Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Դրանից էլ լավ բա՞ն»:

Պատգամավորը թերահավատորեն է մոտենում ընդդիմադիր որոշ գործիչների հայտարարություններին՝ ժողովրդին փողոց դուրս բերելու վերաբերյալ: «Ժողովուրդը պարապ չի, ի՞նչ փողոց, ի՞նչ բան»,- նշեց Սարոյանը:



Նման նյութեր