Շվեդիայում անհետացել են հազարավոր երեխաներ
Advertisement 1000 x 90

Շվեդիայում անհետացել են հազարավոր երեխաներ

Վերջին չորս տարվա ընթացքում Շվեդիայում գործնականում 4,5 հազար միգրանտ երեխաներ են անհետացել: Ինչպես հաղորդում է The Local-ը, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրանք ստացել են դեպորտացիայի մասին ծանուցումներ՝ ի պատասխան ապաստան տրամադրելու նրանց հայտերի:

Պարբերականի տվյալներով, իշխանությունները պատկերացում չունեն, թե որտեղ են հիմա գտնվում 4492 երեխաները: Այդ թիվը ներառում է ինչպես ինքնուրույն, այնպես էլ ծնողների հետ երկիր ժամանածներին: Միգրացիայի հարցերով շվեդական գործակալության տվյալներով, միայն 2018 թ. առաջին երկու ամսվա ընթացքում կորել են 223 երեխաներ: Մեկ տարի դրանից առաջ նույն ժամանակահատվածում ցուցանիշն ավելի ցածր է եղել՝ 152:

Ներկայումս Շվեդիայում չկան նման իրավիճակին վերաբերվող օրենքներ, այդ պատճառով հայտնի չէ, թե ինչ պետք է անել ապաստան խնդրելու ժամանակ անհետացածների հետ: The Local-ը հիշատակում է, որ 2017թ. վերջին երեխաների հարցերով տեղացի օմբուդսմենը հրապարակել է զեկույց, որում առաջ է քաշել նման գործերի համար մի շարք առաջարկություններ: Մասնավորապես, նա խորհուրդ է տվել կորածների որոնման, և առաջին հերթին՝ նրանց անհետացումն կանխելու, ձևերը: Սակայն առաջարկություններից և ոչ մեկը չի քննարկվել կամ իրականացվել:



Նման նյութեր