Աղջիկն այնքան ոգևորված ու կրքոտ էր դավաճանում ընկերոջը, որ անգամ չէր նկատել, թե ինչպես է նա սելֆի անում իրենց հետ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աղջիկն այնքան ոգևորված ու կրքոտ էր դավաճանում ընկերոջը, որ անգամ չէր նկատել, թե ինչպես է նա սելֆի անում իրենց հետ

Երբ Բուենոս Այրեսից 20-ամյա Մարիանոն գնաց երեկույթի, նա չէր ակնկալում այնտեղ տեսնել իր ընկերուհուն, այն էլ՝ ուրիշի գրկում։ Զույգն այնպես էր տարված համբույրով, որ անգամ չնկատեց, թե ինչպես Մարիանոն նստեց նրանց կողքին ու սելֆի արեց։ Դրանից հետո տղան ուրիշի հետ համբուրվող իր ընկերուհու լուսանկարը տեղադրեց համացանցում և գրառում կատարեց. «Իմ ընկերուհին (արդեն նախկին) չէր կարող պատկերացնել, որ մենք կարող ենք միևնույն երեկույթին գնալ»։

Հետաքրքրական է, որ աղջիկն այդպես էլ չէր իմացել, որ բռնվել է դավաճանության պահին, մինչև որ չէր տեսել լուսանկարը համացանցում, որը 67 հազար լայք էր հավաքել։ Նա շտապեց արդարանալ՝ գրելով. «Ես շատ էի խմել, իսկ այդ տղան շատ համառ էր։ Նա ինձ տարբեր բաներ ասաց, և ես չհասկացա էլ, թե ինչպես ամեն ինչ այդպես դասավորվեց։ Ես իրոք սիրում եմ քեզ և ուզում եմ քեզ հետ լինել»։

Այդ նամակի նկարը ևս տղան տեղադրեց համացանցում ու գրեց. «Կարող էիր մի փոքր ավելի շատ ջանք գործադրել»։ Զույգն այնուամենայնիվ բաժանվեց։

blognews.am



Նման նյութեր