Rusarminfo.ru.-ն հայտնում է, որ կինոբիզնեսի ոլորտի հայտնի միջազգային «Celluloid Junkie» հրատարակությունը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ կին կինոմենեջերների վարկանիշը:
Այստեղ ներառվել է նաև ռուսական կինոբիզնեսի ներկայացուցիչ, «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցի գործադիր տնօրեն Կարինա Աղաջանովան: Նա զբաղեցրել է վարկանիշի 39-րդ հորիզոնականը:
Կարինա Աղաջանովան արդեն 5 տարի գլխավորում է «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցը և երեք տարի անընդմեջ տարբեր հորիզոնականներ զբաղեցնում համաշխարհային կինոբիզնեսի ամենաազդեցիկ կանանց վարկանիշում:
«Սինեմա Սթար» ընկերությունը, որը ներառված է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ, հիմնադրվել է 2005թ.: