
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը Բրիտանական կայսրության ասպետի կոչման է արժանացրել Beatles խմբի թմբկահար Ռինգո Սթարին: Այդ մասին երաժիշտը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում:
77-ամյա երաժշտի և այլ ակնառու բրիտանացիների մեծարման արարողությունն անցկացվել է Բուքինհեմյան պալատում: «Իրականում սա շատ մեծ նշանակություն ունի ինձ համար: Սա նշանակում է, որ մեր արած գործերը գնահատվում են: Ինձ իսկապես շատ հաճելի է»,- ասել է Սթարը:
Լրագրողների հարցին՝ արդյոք ինքը ցանկանում է, որ իրեն սըր Ռինգո անվանեն, ինչպես նախատեսում է նոր կարգավիճակը, Սթարը պատասխանել է, որ դեռ չի կողմնորոշվել այս հարցում: