Չեմ ցանկանում թոշակի գնալ․ Արթուր Աբրահամը կմենամարտի ապրիլի 28-ին
Advertisement 1000 x 90

Չեմ ցանկանում թոշակի գնալ․ Արթուր Աբրահամը կմենամարտի ապրիլի 28-ին

Հայազգի բռնցքամարտի Արթուր Աբրահամը ռինգ դուրս կգա ապրիլի 28-ին, Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքում մենամարտելով Դանիայի ներկայացուցիչ Ռեյնհարդ Նիլսելի հետ:

«Չեմ ցանկանում թոշակի գնալ: Ես դեռ անելիք ունեմ և չեմ հեռանա մեծ բռնցքամարտից: Պետք է վերադարձնեմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Առջևում Նիլսենի հետ մենամարտն է:

Ամեն ինչ անելու եմ երկրպագուներիս ուրախացնելու համար: Նիլսենը բարձրակարգ բռնցքամարտիկ է: Հաղթելով նրան ես կապացուցեմ, որ կարող եմ նորից նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը»,- BoxingScene-ին տված հարցազրույցում ասել է Աբրահամը:

1in.am