Թուրքական ոստիկանության կողմից «օրենքով գող» Դաթո Պանկիսսկու սպանության կազմակերպման մեջ կասկածվող հայազգի «օրինական» Անդրանիկ Սողոյանը (Զապ) կարող է մասնակցած լինել ևս երկու «օրենքով գողերի» հաշվեհարդարներին:
Տարեսկզբին թուրքական իրավապահները Զապին անվանել են Դաթո Պանկիսսկու սպանության առավել հավանական պատվիրատուն: «Օրենքով գողին» անհայտ անձինք գնդակահարել էին Ստամբուլի կենտրոնում, դեպքի վայր ժամանած բժիշկները չէին կարողացել փրկել նրան:
Դավիդ Ալախանաշվիլու գնդակահարությունը համարում են Շաքրո Մոլոդոյի վրեժը՝ իր զարմիկ Դաթո Օզմանովի նկատմամբ (Դաթո Կրասնոդարսկի) 2011թ. Բելգիայում Տարիել Օնիանիի (Տարո) թշնամական կլանի ներկայացուցիչների կողմից կատարված սպանության փորձի համար: Հարձակման հետևանքով Օզմանովը ստացել էր դանակի բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում՝ դեմքի ու գլխի շրջանում:
Դաթո Պանկիսսկին անձնական մասնակցություն հարձակման մեջ չի ունեցել, սակայն ներկա է գտնվել դրան: Սակայն դա նրան չի փրկել: Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Դաթո Կրասնոդարսկու վրա հարձակման կազմակերպիչներին ու մասնակիցներին Շաքրո Մոլոդոյը դեռևս 2011թ. մահվան դատավճիռ էր կայացրել: Այն իրականացնել կարող էր Զապն, ով մի շարք աղբյուրների կարծիքով, բարեկամություն է փնտրում Շաքրո Մոլոդոյի կլանի հետ:
Վերջերս քրեական շրջանակներում տարածվել է տեղեկատվություն առ այն, որ Զապն ուղղակի առնչություն ունի ոչ վաղ անցյալում կատարված ևս երկու աղմկոտ սպանության փորձերին: Մասնավորապես, նրան համարում են 2017թ. վերջին քութաիսյան «օրենքով գող» Գոչա Ալպաիձեի, ով քրեական միջավայրում առավել հայտնի է որպես «Ալֆասոն», գնդակահարության կազմակերպիչը: «Օրինականը» ստացել էր ծանր վնասվածքներ, սակայն փրկվել էր: Հաղորդվում էր, որ իր վրա չհաջողված սպանության փորձի հետևում կանգնած է Շաքրո Մոլոդոյի կլանի ներկայացուցիչ Նոդար Ասոյանը (Նոդար Ռուստավսկի), ում հետ Ալֆասոնը չէր բաժանել Ռոստովի մարզում քրեամերձ բիզնեսը: Ալֆասոնի հետ Շաքրո Մոլոդոյն ուներ նաև կոնֆլիկտ, քանի որ նա նրան նույնպես համարում էր իր զարմիկի վրա հարձակման մասնակից:
Երկրորդ մահափորձը, որում մեղավոր են համարում Զապ Լենինականսկուն, նախկին «օրենքով գող» Հայկ Նիկողոսյանի (Հայկո Ղարաբաղսկի) նկատմամբ հաշվեհարդարն է: Սողոյանի հանցակիցները Նիկողոսյանին հաշմանդամ են դարձրել, կրակելով նրա ոտքերին նրա իսկ տանը: Հայտնի է, որ Զապն որոշել էր պատժել Հայկո Ղարաբաղսկուն այն բանի համար, որ վերջինս կասկածի տակ էր դրել իր «գողական» կարգավիճակը, թեև ինքն էլ «թագազրկվել» էր 1995թ.:
crimerussia.com-ը նշում է, որ Անդրանիկ Սողոյանը իր հայրենիքում վատ համբավ է ձեռք բերել «օրենքով գողերի» շրջանում Հայաստանի ՆԳՆ-ի հետ համագործակցության համար: Հօգուտ հայրենիքի նա ընտրություն էր կատարել այն բանից հետո, երբ 2013թ. հեռակա Պրագայի դատարանի կողմից դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման՝ հայ գործարարի սպանության կազմակերպման համար, և նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում: