Ամերիկացի դերասանուհի Սինթիա Նիքսոնը, որը «Սեքսը մեծ քաղաքում» ժողովրդականություն վայելող սերիալի գլխավոր դերակատարուհիներից մեկն է, հայտարարել է Նյու Յորքի նահանգի նահանգապետ դառնալու իր մտադրության մասին:
Ավելի վաղ Նիքսոնի կողմից իր թեկնածությունն առաջադրելու հնարավորության մասին հայտնել էր Wall Street Journal թերթը:
Հրատարակության տվյալներով՝ Միրանդայի 51-ամյա դերակատարուհուն կարող են աջակցել ազատական ուժերի ներկայացուցիչները:
«Ես սիրում եմ Նյու Յորքը, և այսօր ես իմ թեկնածությունն եմ առաջադրում նահանգապետի պաշտոնի համար»,- գրել է դերասանուհին Twitter-ի իր միկրոբլոգում: 2013 թվականին Նիքսոնն աշխատել է Նյու Յորքի ներկայիս քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոյի նախընտրական շտաբում: Հնարավոր մյուս թեկնածուների թվում են՝ Սիրակյուսի քաղաքագլուխ Ստաֆանի Մայները և նախկին սենատոր Թերրի Գիբսոնը:
Նահանգի ներկայիս նահանգապետ Էնդրյու Քուոմոն նույնպես պլանավորում է իր թեկնածությունն առաջադրել երրորդ ժամկետի համար: