Ինչի՞ մասին է խոսքը, ես չեմ հասկանում: Ես ի՞նչ կապ ունեմ Դինա Ակոպովնայի հետ: Ինչ վերաբերում է վիզային, ես դրա խնդիրը չունեմ, որովհետև ես չունեմ ոչ մի տեսակի խախտում: Թե ինչ են գրել, ես չգիտեմ»,- այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց ներկայումս ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Աիդա Սարգսյանը` անդրադառնալով այսօր մամուլում հայտնված տեղեկությանը: Ըստ շրջանառվող լուրերի` շոու-բիզնեսի ներկայացուցիչներից ոմանք` այդ թվում նաև Աիդա Սարգսյանը, ովքեր մասնակցել են Դիանա Գրիգորյանի`նույն ինքը` Դինա Ակոպովնայի կազմակերպած համերգներին, կանգնած են ԱՄՆ մուտքի արտոնագրերը կորցնելու վտանգի առաջ: Նշենք, որ մամուլում շրջանառվում է նաև Սպիտակցի Հայկոյի անունը, ով Դինա Ակոպովնայի անվան հետ կապված աղմկահարույց գործի շրջանակներում ԱՄՆ դեսպանատանը հետ է վերադարձրել ԱՄՆ մուտքի արտոնագիրը:
Հիշեցնենք, որ հեռուստահաղորդավարուհի Դինա Ակոպովնան մեղադրվում է ԱՄՆ մուտքի արտոնագրի հետ կապված խարդախության և փողերի լվացման մեջ: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Տեղեկատվության տարածումից հետո Դ.Ակոպովնան հերքել էր, որ կապ ունի տեղի ունեցած խարդախությունների հետ, ավելին` պնդել էր, որ այս պահին էլ ունի ԱՄՆ մուտքի գործող արտոնագիր: