
Էստրադային երգչուհի Ալլա Պուգաչովան երկրպագուներին հայտարարել է, որ արագորեն ծերանում է: Արտիստուհին առողջական վիճակի վատացումից գանգատվել է իր Instagram-ում:
«Օրգանիզմս տեղի է տալիս: Դժվարությամբ եմ շնչում, դժվարությամբ եմ քայլում, բայց ես դեռ ողջ եմ և պետք է ապրեմ երեխաներիս համար»,- ընդգծել է Պուգաչովան:
Ինչպես նշում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, երգչուհին այդպես է պատասխանել իր արտաքին տեսքը ծաղրող ինտերնետ-օգտատերերի քննադատությանը:
«Ձեր թույնն ու չարությունն ուղղեք կյանքի ավելի կարևոր խնդիրների դեմ պայքարելուն, քան իմ ծերությունն է ու անկարությունը»,- առաջարկել է 68-ամյա աստղը:
Նա նաև խոստացել է մինչև իր օրերի վերջը մտածել երեխաների ու իր երկրպագուների մասին: