«Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլը աշխատանք է ստացել իր հարազատ ակումբում:
Ինչպես հայտնում է «Marca»-ն, նախկին հարձակվողը մարզչական դիպլոմ է ստացել: Այժմ իսպանացին կարող է աշխատել ցանկացած ակումբում: Մարզչական կարիերան նա կսկսի «Ռեալում»: «Սերուցքայինների» ղեկավարները Ռաուլին են վստահել ակումբի մինչև 18 տարեկանների թիմի ղեկը:
Նշենք, որ մադրիդցիների նախկին մի քանի ֆուտբոլիստներ այժմ աշխատում են ակումբի տարբեր թիմերի հետ: Զինեդին Զիդանը «սերուցքայինների» հիմնական թիմի գլխավոր մարզիչն է: Սանտիագո Սոլարին մարզում է «Ռեալ Մադրիդ Կաստիլյան», իսկ Գուտին՝ «Ռեալի» մինչև 19 տարեկանների թիմը: