Արամոն` 50-ամյակի, ընտանիքի ու ձեռքբերումների մասին. life.tert.am
Advertisement 1000 x 90

Արամոն` 50-ամյակի, ընտանիքի ու ձեռքբերումների մասին. life.tert.am

Երգիչ, դերասան Արամոն ապրիլին կբոլորի 50 տարին։ Կես դար ապրած դերասանին կյանքը շատ բան է սովորեցրել, հղկել, ուղղորդել։ Tert.am Life-ը հետաքրքիր զրույց է ունեցել Արամոյի հետ` անցած ճանապարհի, ձեռքբերումների ու կորուստների, ինչպես նաև տարեդարձի օրը սպասվող հոբելյանական համերգի մասին։

Իր ծննդյան օրը ոչ միայն նվերներ ու շնորհավորանքներ ստանալը, այլև սիրելի հանդիսատեսին նվեր մատուցելը Արամոյի համար ավանդույթ է դարձել, 50 ամյակը բացառություն չէ: Նրա խոսքով` այս անգամ նա կներկայանա նոր համերգային ծրագրով: «Երգերի 50 տոկոսը նոր, չհնչած երգեր են: Պրեմիերաներից բացի  կհնչեն նաև արդեն սիրված երգեր: Իմ հոբելյանական համերգին մասնակցելու են նաև Էմման ու որդիս` Ավոն։ Էմման մի քանի երգ կերգի, Ավիկը մի քանի գործերի մեջ նվագել է, այդ օրը ևս կնվագի, բայց  մեծ մասամբ իմ օրն է լինելու: Այլ հյուրեր չեն լինելու, բեմում ես եմ լինելու։ Ուզում եմ իմ հանդիսատեսի հետ լինել, իմ ծննդյան օրը երգել իրենց համար»,- ասաց երգիչը:

Արամոն շատ է սիրում իր ծննդյան օրն ու զարմանում այն մարդկանց վրա, ովքեր կարող են չսիրել իրենց տարեդարձի օրը: Նա  խոստովանում է, որ իր սերը տարիքի հետ ոչ թե պակասում է, այլ ավելանում:

Կյանքի 50 տարիներն Արամոյին տվել են հմտություն ու փորձառություն, ինչպես ինքն է նշում, մի շարք հարցերի ավելի խորն է նայում:  Արամոն ամենից շատ կարևորում է լսելու ու մարդկանց ներելու կարողությունը: «Կշռադատել, փորձել լսել, կարողանալ ներել մարդկանց և լիքը–լիքը խորը իմաստնություն է տվել կյանքիս կես դարը, ինչի համար շատ գոհ ու հպարտ եմ: Ինչ վերաբերում է խլելուն, ինձանից մարդկային կյանքեր է տարել, իմ հարազատ մարդկանց, թեև իրենք միայն ֆիզիկապես չկան»,- ասաց նա:

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր