Գերմանիայի և Լեհաստանի հնագետները սկսել են նացիստների կողմից թալանված ոսկու որոնումները, որոնք ենթադրաբար տեղափոխվել են զրահագնացքով:
Պեղումները կսկսվեն Ներքին Սիլեզիայում` լեհական քաղաքներ Վրոցլավի և Վալբժիխի միջև ընկած երկաթուղու տեղամասում, որտեղ ենթադրաբար գտնվում է բազմաթիվ ստորգետնյա թունելներից մեկը:
Պեղումները ֆինանսավորում են մասնավոր հովանավորները, քանի որ երկրի իշխանությունները հրաժարվել են դրանից:
Լեգենդար զրահապատ գնացքը կարող է թաքնված լինել այն բազմաթիվ թունելներից մեկում, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստները կառուցվել են աշխատանքային ճամբարների և համակենտրոնացման ճամբարների բանտարկյալների միջոցով, հայտնում է korrespondent.net-ը: