2017 թվականի դեկտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել էր «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվերակության արդյունքները:
Հայաստանի 2017 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, երկրորդ տեղում Տիգրան Բարսեղյանն է, երրորդ տեղում՝ Վարազդատ Հարոյանը:
Լավագույն ֆուտբոլիստի մրցանակների հանձնման արարողությունը կկայանա մարտի 22-ին՝ ժամը 11:
00-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում,- հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Նշենք նաև, որ վաղը՝ ժամը 16:30-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որի առաջին 15 րոպեն «բաց» կլինեն հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար:
2017 թվականի «Լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում Armsport.am-ից քվեարկել է Արման Առաքելյանը. եռյակն այսպիսին էր՝ 1.Հենրիխ Մխիթարյան, 2..Տիգրան Բարսեղյան, 3.Արտակ Եդիգարյան: