Գործարար կնոջ 1 օրը․ Eat & Fit-ի հիմնադիր Անժելա Իլինիխ. vivaronews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գործարար կնոջ 1 օրը․ Eat & Fit-ի հիմնադիր Անժելա Իլինիխ. vivaronews.am

Անցկացրել ենք մեկ օր Eat & Fit սրճարանի հիմնադիր Անժելա Իլիխինի հետ.

Առավոտը

տանը

– Տանը շատ քիչ եմ լինում։ Արթնանում ենք առավոտյան ժամը 7-30-ից 8-ին։ Ամուսնուս  հետ առավոտյան անպայման սրճում ենք։ Երեխային տանում ենք մանկապարտեզ, իսկ մենք գնում ենք աշխատանքի։

աշխատավայրում․ առաջին անելիքը

– Աշխատանքի գալուն պես` նախ խոհարարների հետ քննարկում ենք ՝ ինչ պակաս պարագաներ կան և արդեն պատվեր ենք տալիս։

Սու՞րճ, թե՞ թեյ։

– Սուրճ շատ եմ սիրում։ (սեղանին դրված սուրճից արդեն պարզ էր ընտրությունը)

Իմիջիայլոց մեզ մոտ նույնպես սուրճերի մեծ բազմազանություն կա։

Դա՞ռը, թե՞ քաղցր։

-Դառը։

Նախասիրություններ

– Մարզասրահ այցելելը կյանքիս անբաժան մասն է։ Լավ մարզավիճակ պահելու համար շաբաթվա մեջ երեք անգամ պարտադիր հաճախում եմ։

Մի քանի հարց

Eat & Fit-ի մասին

– Այնպես ստացվեց, որ ապրելակերպս ու նախընտրություններս փոխվեցին․ երեխա ունենալուց հետո քաշս ավելացավ։ Սկսեցի հատուկ սննդակարգով սնվել: Սկզբնական շրջանում Instagram-ում բլոգ էի վարում․ կիսվում էի առողջ սնվելու իմ գաղտնիքներով, մարզվելու արդյունքում գրանցած հաջողություններովս։ Ապրելակերպս կապվեց երազանքիս հետ և արդյունքում ստեղծվեց Eat & Fit-ը։ 

Երազանքից իրականություն

-Երկար ժամանակ ամուսնուս հետ եմ աշխատել։ Օգնել եմ նրան ադմինիստրատիվ հարցրերում։ Eat & Fit-ը ստեղծելու երազանքը, սակայն, վաղուց ունեի։ Արդեն 5 ամիս  է, ինչ սրճարանը գործում է։

Ամբողջությամբ՝ vivaronews.am



Նման նյութեր