Հսկիչները երկու օր ծաղրուծանակի են ենթարկել աթոռին կապված կալանավորին. նա մահացել է (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հսկիչները երկու օր ծաղրուծանակի են ենթարկել աթոռին կապված կալանավորին. նա մահացել է

Հրապարակվել են ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան-Լուիս-Օբիսպո շրջանի բանտից ցնցող կադրերը, որոնցում բանտի աշխատակիցները ծիծաղում ու ծաղրուծանակի են ենթարկում մահացող կալանավորին, ով երկու օր անց է կացրել աթոռին կապված: 36-ամյա Էնդրյու Հոլլանդը, ով տառապել է շիզոֆրենիայով, այդ ամբողջ ժամանակ առանց հագուստի է եղել, հաղորդում է Mirror-ը:

Ընդ որում, տեսագրությունը հակասում է բանտապահների՝ Էնդրյուի մահվանը հանգեցրած իրադարձությունների մասին խոսքերին: Բժիշկ փորձագետը պարզել է, որ տղամարդը մահացել է բնական պատճառներով՝ թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայից, որի ընթացքում արյունալերդը ոտքից գնացել է դեպի նրա թոքը: Կալանավորի վերջին օրերը պատկերող տեսահոլովակում, սակայն, երևում է, որ այդ ամբողջ ժամանակ նա անց է կացրել մենախցում:

Էնդրյուին կապել են աթոռին այն բանից հետո, երբ նա սկսել է ինքնավնասել: Եվ միայն երկու օր անց նրան ազատել էին, որպեսզի մաքրեն նրան կղկղանքներից, որոնք կուտակվել էին նրա տակ այդ ժամանակի ընթացքում: Ընդ որում, մինչ տղամարդը ջղաձգվում էր հատակին, փորձելով շնչել, բանտապահները ծիծաղում էին նրա վրա: Այդուհանդերձ, նրանց ղեկավարությունը պնդում է, որ կալանավորին արդեն իսկ գտել էին անգիտակից վիճակում, և նա գտնվում էր բժիշկների մշտական հսկողության տակ:

Էնդրյուն կալանավորվել էր 2015թ. սեպտեմբերին ծեծի, սպային դիմադրություն ցույց տալու և պայմանական պատժաչափի խախտման համար: Նա հաճախ էր կոնֆլիկտի մեջ մտնում բանտի անձնակազմի հետ և ինքնավնասում անում: Մահից երկու օր առաջ ինքը մշտապես խփում էր իր դեմքին՝ մեկուսարանում մահճակալին նստած:

Տեղի ունեցած ողբերգությունից հետո բանտի ղեկավարությունը արգելել է պարալիզացնող բազկաթոռի օգտագործումը, ինչպես նաև զոհվածի ընտանիքին վճարել է 3,5 մլն ֆունտ, որոնք նրանք ուղղել են հոգեկան շեղումներով կալանավորների պաշտպանությանը:



Նման նյութեր