Գեղասահորդուհի Մեդվեդևա–Բաբասյանի վնասվածքը կարող էր ի հայտ գալ ցանկացած պահի. բժիշկ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Գեղասահորդուհի Մեդվեդևա–Բաբասյանի վնասվածքը կարող էր ի հայտ գալ ցանկացած պահի. բժիշկ. armeniasputnik.am

Փհենչհանի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը ոտնաթաթի վնասվածքի պատճառով չի մեկնել Միլան մասնակցելու աշխարհի առաջնությանը։ Գեղասահորդուհու վնասվածքի մասին պատմել է բժիշկ Բեզուգլովը։

Գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն, Փհենչհանի Օլիմպիադայի կրկնակի փոխչեմպիոն Եվգենյա Մեդվեդևայի վնասվածքը հնարավոր չէր կանխել։

Այս մասին հայտնի մարզական բժիշկ Էդուարդ Բեզուգլովը ասել է Ռ–Սպորտին տված հարցազրույցում։

«Եթե ես ասեմ, որ (Մեդվեդևայի) վնասվածքը կարելի էր կանխել, դա պոպուլիզմ կլինի։ Նման վնասվածք մարզիկների մոտ կարող է առաջանալ ցանկացած պահի։ Բացի միշտ չէ, որ կարելի է հասկանալ, թե ինչ է իրականում` կոտրվածք, թե ուժեղ բորբոքում»,- հայտնեց Բեզուգլովը։

Նրա խոսքով` նման վնասվածքը բուժելու միակ միջոցը հանգիստն է։

«Ոսկրի այտուցը բուժվում է միայն հանգիստ վիճակում մնալով, այն հնարավոր չէ հեռացնել, եթե մարզիկը շարունակում է ցատկել։ Եթե ժամանակին չնկատեինք, հավանաբար, Մեդվեդևան ընդհանրապես չէր կարողանա ելույթ ունենալ Օլիմպիադայում»,- ընդգծել է բժիշկը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևան չի մասնակցելու Միլանում կայանալիք Աշխարհի առաջնությանը ոտնաթաթի վնասվածքի պատճառով։

«Համոզված եմ` ինձ մոտ ամեն ինչ կստացվի». Մեդվեդևա-Բաբասյանը սպորտային խառնվածքի մասին»:

Ազգային հավաքականում Մեդվեդևայի բացակայությունն անդրադառնում է հավաքականի արդյունքների վրա։ Եվգենյայի մտերիմ ընկերուհի և մարզական մրցակից 2018 թվականի Օլիմպիադայի ոսկե մեդալակիր Ալինա Զագիտովան ինչ–ինչ պատճառներով (գուցե ընկերուհու բացակայության պատճառով) չկարողացավ հաղթել Իտալիայի գեղասահորդուհուն մենասահքի կարճ ծրագրում։

Եվրոպայի հնգակի չեմպիոն իտալուհի Կարոլինա Կոստները, որը փետրվարին 31 տարեկան է դարձել, լավագույն միավորներն է հավաքել` փոքր ոսկե մեդալ նվաճելով և առաջ անցնելով ռուսաստանցի Զագիտովային։

armeniasputnik.am