Ներկայիս Թուրքիայում գտնվող Վանա լճի Ախթամար կղզին այս օրերին զարմացնում է իր գարնանային գեղեցկությամբ: Կղզում գտնվող ծաղկած նշենիները, լճի կապույտը և շրջապատող լեռների գագաթների ձյունը աննկարագրելի տեսարան են ստեղծում՝ հիացնելով այցելուներին: Թերևս այս տեսարանն է պատճառը, որ զբոսաշրջիկների հոսքը դեպի կղզի աճում է հատկապես գարնանը:



















