Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդյոք մենք մշակույթ կդարձնե՞նք իրենց նպատակին չհասած քաղաքական նախաձեռնություններն անաչառորեն քննելը, վերլուծելը, վրիպումներն ու բացթողումները վեր հանելը, որպեսզի հետագա նախաձեռնողները խուսափեն դրանք կրկնելուց։
Թե՞ մյուս կողմին անիծելը, հայհոյելը, անատամ ու անհետևանք դատապարտումները բավարար են քաղաքական մտքի զարգացում ապահովելու համար։
Հա, մոռացա, նաև այդ նախաձեռնություններին չաջակցելու համար ժողովրդին նվաստացուցիչ բառերով պախարակելը․․․
Եթե մենք բավարար խոհունություն ունենայինք անաչառորեն վերլուծել Վազգեն Մանուկյանի ղեկավարած շարժումը և վեր հանել վրիպումներն ու բացթողումները, ապա հետագա պարտված շարժումները չէինք ունենա ու թերևս վաղուց գտած կլինեինք իրավիճակից ռեալ ելքը։
Բայց դե էլի հաջորդներին որպես քաղաքական մշակույթ թողնում ենք անիծելը, հայհոյելը, անհետևանք դատապարտելը։
Փորձեք վերլուծել իր նպատակին չհասած, թեկուզ վաղուց մարած որևէ շարժում, և ձեզ հերետիկոս կհռչակեն․․․