Հայաստանի մասին կենաց Տաշ Սարգսյանից, և ինչ է նա անում Աֆրիկայում. էքսկլյուզիվ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայաստանի մասին կենաց Տաշ Սարգսյանից, և ինչ է նա անում Աֆրիկայում. էքսկլյուզիվ. armeniasputnik.am

Տաշ (Արտաշես) Սարգսյանն այսօր Աֆրիկայում զբաղվում է խոշոր լրատվական նախագծով։ Sputnik Արմենիային հաջողվեց կապ հաստատել մեր հայրենակցի հետ և պարզել, թե ինչով է Տաշը զբաղվում ազատ ժամանակ, նաև իմանալ 2018 թվականի ֆուտբոլի ԱԱ-ի մասին նրա վերաբերմունքը։

Հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի պրոդյուսեր և մարզական մեկնաբան Տաշ Սարգսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում մի քանի հարցի է պատասխանել։

Ի՞նչով է զբաղվում Սարգսյանը Աֆրիկայում, ի՞նչ վերաբերմունք ունի ֆուտբոլի ԱԱ-ի նկատմամբ, հայկական կոնյակը ձեռքին ի՞նչ կենաց կխմեր Արարատ լեռան գագաթին։ Այս ամենի մասին կարդացեք Sputnik Արմենիայի նյութում։

Ի՞նչ է անում Աֆրիկայում

«Ես ոչ մի տեղ չեմ մեկնել, թիմիս հետ միասին Աֆրիկայում մեծ մեդիա-նախագիծ ենք իրականացնում` արտասովոր և հետաքրքիր, դրա համար եմ այսօր այնտեղ գտնվում»,- ասաց Արտաշեսը։

Ինչո՞ւ է լքել «Մատչ-ՏՎ»-ն

Ցանկացած նախագիծ սկիզբ ու վերջ ունի, կարծում է մեր զրուցակիցը։

«Շատ հետաքրքիր ժամանակահատվածում էի հայտնվել այնտեղ, երբ այդ ամենը նորից էր կառուցվում, մի շարք գաղափարների իրականացման համար հարթակ հայտնվեց։ Այնուհետև, ինձ այլ ուղղություն առաջարկեցին, դրա համար ես հնարավոր համարեցի հեռանալը, քանի որ նոր առաջարկն ավելի հետաքրքիր էր ինձ համար։ Գիտեի, որ նոր նախագիծը կօգնի ինձ զարգանալ», – նշեց նա։

Այդ պատճառով էլ նա որոշում է ժամանակավորապես փոխել ապրելու վայրը։

Հումոր

«Վերջին անգամ դրանով 8 տարի առաջ եմ զբաղվել։ Մարդկանց ծիծաղեցնելը յուրօրինակ բան է։ Եթե դա մարդուն անհրաժեշտ է, ապա նա կկարողանա ստիպել ժպտալ կամ ծիծաղել, իսկ եթե ոչ` որևէ մեկին վարժեցնել հնարավոր չէ»,- ասաց Տաշը։

Սպորտ. 2018 թվականի ֆուտբոլի ԱԱ կանխատեսում

«Կարծում եմ` արտասովոր և ուրախ է լինելու։ Ափսոս, որ Իտալիայի հավաքականը չի անցել։ Կարծում եմ, որ չեմպիոնի կոչմանը հավակնողների քանակը չի քչացել։ Բրազիլիան է, Գերմանիան, Արգենտինան, Բելգիան, Իսպանիան։ Կհետևենք ԱԱ-ին և անհամբեր կսպասենք արդյունքներին»,- ասաց Սարգսյանը։

Տաշ Սարգսյանն` Աֆրիկայում

Ռուսաստանում ֆուտբոլի ԱԱ-ի կազմակերպման մակարդակը այնքան բարձր է, որ նշաձողը կպահպանվի, ավելացրեց նա։

Ազատ ժամանակ

«Ազատ ժամանակ վազում եմ։ Ինձ դուր է գալիս դա։ Հետևաբար, հենց ազատ ժամանակ եմ ունենում, նվիրում եմ վազելուն` մոտ մեկ ժամ»,- ասաց Տաշը։

Արարատ լեռ, կոնյակ, կենաց

Մենք առաջարկեցին Տաշին պատկերացնել մի իրավիճակ. նա կանգնած է Արարատի վրա և կոնյակ է խմում։ Ի՞նչ կենաց կխմեր, և ո՞ւմ կնվիրեր այն։

«Դժվարությամբ եմ պատկերացնում, որ Արարատի գագաթին կարելի է հայկական կոնյակ խմել` հաշվի առնելով օդի նոսրությունը։ Երկրորդը` ես ընդհանրապես չեմ խմում։ Սակայն ամեն դեպքում, եթե կանգնած լինեի Արարատ լեռան վրա, իսկ իմ առջև հայրենիքս տարածվեր, մեծ հաճույքով կխմեի երկրիս կենացը։ Ես կմաղթեի նրան ուժ գտնել, հավատալ, որ մի շարք հարցեր կարող է լուծել իր ուժերով, այլ ոչ թե սպասել աշխարհաքաղաքական լուծումներին և քամիների փոփոխմանը», – նշեց պրոդյուսերը։

Այս տարի, հավանաբար աշնանը, Տաշը մտադիր է այցելել Հայաստան։

armeniasputnik.am