Երկվորյակների տարին Հայաստանինն է. աստղագուշակն ասել է`ինչ սխալներ ստիպված կլինենք շտկել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Երկվորյակների տարին Հայաստանինն է. աստղագուշակն ասել է`ինչ սխալներ ստիպված կլինենք շտկել. armeniasputnik.am

Ինչպես վստահեցնում է աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը, մարտի 21-ին ուժի մեջ է մտնում իսկական աստղագիտական և աստղագուշական նոր տարին, որը կանցնի Մերկուրի մոլորակի հովանավորության տակ։ Մերկուրին իր հերթին հովանավորում է Երկվորյակներին։ Այդ համաստեղության տակ է «ծնվել» Հայաստանը։

Այս տարին (սկսած մարտի 21-ից) Հայաստանի համար մեծ փոփոխությունների տարի է, քանի որ մեր երկիրը «ծնվել է» Երկվորյակների համաստեղության տակ, սակայն պետք է զգույշ լինել որոշումներ կայացնելիս։ Դրանք կազդեն կյանքի առաջիկա 7 տարիների վրա։

Այս մասին մարտի 21-ին` Աստղագուշակության միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց էզոթերիկ–աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ չորեքշաբթին նոր նախաձեռնությունների օր է լինելու հայ ժողովրդի համար, քանի որ հենց մարտի 21-ին է մեր երկիրը Երկվորյակների «իր» տարին թևակոխում:

«Այսօր աստղագիտական Նոր տարին է նշվում։ Այսօրվանից կկատարվեն 2017 թվականի վերջին արված բոլոր կանխագուշակությունները։ Մի շարք ժողովուրդներ այսօր տոնում են գարնան սկիզբը` Նովրուզը, սակայն այդ տոնը միայն մուսուլմանական ավանդույթների հետ չի կապված»,- ասաց աստղագուշակը։

Հովհաննիսյանի խոսքով` հայերի համար երկար տարիներ հենց մարտի 21-ն էր խորհրդանշում նոր տարվա սկիզբը, երբ նշում էին Վահագնի գալստյան տոնը:

Աստղաբանը նշեց, որ մինչև 2019 թվականի մարտի 20-ը հայերը հնարավորություն կունենան դրսևորելու իրենց կարողությունները, հատկապես բիզնեսի, հաղորդակցման, տեղեկատվության ոլորտում։

armeniasputnik.am