Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ընդունել է, որ իր ընկերությունը որոշակի բացթողումներ է թույլ տվել, որի արդյունքում շատ օգտատերերի վիրտուալ պաշտպանությունը տուժել է: Նա Facebook-ում հանդես է եկել հայտարարությամբ, որի առիթը Cambridge Analytica շուրջ ծավալված սկանդալն էր, կապված Թրամփի ընտրությունների ժամանակ 50 միլիոն օգտատիրոջ տվյալները օգտագործելու հետ: «Ուզում եմ կիսվել Cambridge Analytica-ի հետ կապված թարմ ինֆորմացիայով: Մենք պատասխանատու ենք Ձեր տվյալների համար: Ես քրտնաջան աշխատում եմ խնդիրը արագ կարգավորելու ուղղությամբ: Լավ լուր՝ մենք մի քանի տարի առաջ արդեն ձեռնարկել ենք քայլեր, որ նման բան այլևս չկրկնվի: Ընդունում եմ, որ սխալներ մեր կողմից թույլ են տրվել»,- գրել է Ցուկերբերգը:
Ինչպես գրել է The Verge, սա Ցուկերբերգի առաջին մեկնաբանությունն է աղմուկի շուրջ, որն առաջին անգամ բարձրացրել են The New York Times և The Guardian-ը: 50 միլիոն մարդու տվյալներ բրիտանական Cambridge Analytica-ն կարողացել է օգտագործել Թրամփի ընտրությունների ժամանակ: Հավաքագրմամբ զբաղվել է Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Կոգանը: Չնայած, ինքը՝ Կոգանը պնդում է, որ դա այդպես չէ: Արդյունքում՝ Facebook-ի ակցիաների գները միջազգային բորսայում կտրուկ անկում են գրանցել, իսկ Cambridge Analytica-ի տնօրեն Ալեքսանդր Նիքսը հեռացել է զբաղեցրած պաշտոնից:
rus.delfi.lv
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը