ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 22-ին, ժամը 19:24-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի կամրջից. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները կանխել են 1976 թ. ծնված Հ. Ն.-ի ինքնասպանության փորձը: Հ. Ն.-ը տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին: