«Առաջին անգամ եմ լսում: Իհարկե, նման բան չկա»,- այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց սցենարիստ Դիանա Գրիգորյանը` անդրադառնալով համացանցում տարածում գտած տեղեկությանը: Boomnews.am-ը կայքն ավելի վաղ գրել էր, որ «Նռան հատիկի» գլխավոր դերակատարուհին՝ Ռոզա Ֆիլբերգն արդեն մեկ շաբաթ չի ներկայանում նկարահանումներին, և նրա ու սերիալի ստեղծագործական անձնակազմի միջև կոնֆլիկտ է եղել: Պատճառը եղել է այն, որ Ռոզան չի ցանկացել նկարահանվել ընտրված տարածքում ու նշել է, որ այդ տարածքում ինքն իրեն անհարմար է զգում և չի կարող մի քանի օր շարունակ նկարահանվել։
Դիանան անդրադարձավ նաև այն ասեկոսեներին, ըստ որոնց` նա առողջական խնդիրներ ունի և որոշել է դադարեցնել սերիալի սցենարական աշխատանքները:
«Ես առողջական որևէ խնդիր չունեմ, ես բավական առողջ եմ: Բոլոր այն մարդիկ, ում հետաքրքրում է իմ առողջությունը, թող հանգիստ լինեն, ես բոլորովին խնդիր չունեմ»:
Այն դիտարկմանը, որ «Նռան հատիկ» սերիալը միշտ քննարկումների և քննադատությունների կենտրոնում է, որ համացանցում պարբերաբար բացասական հրապարակումներ են հայտնվում սերիալի և նրա հերոսների հետ կապված, Դիանան նշեց, որ դա խոսում է սերիալի ռեյթինգային լինելու մասին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: