Դիանա Գրիգորյանի «Նռան հատիկը» հեռուստասերալը և գլխավոր հերոսուհուն մարմնավորող Ռոզա Ֆիլբերգը կրկին քննադատությունների կենտրոնում են: Համացանցում նոր հրապարակում է հայտնվել, որտեղ նշվում է, թե ֆիլմում ոչ մի կարևոր իրադարձություն չի կատարվում, սյուժեն անհետաքրքիր է, իսկ Ռոզան շատ սառն է և չի կարողանում համապատասխան էմոցիա փոխանցել:
Նոր քննադատությունների վերաբերյալ ֆիլմի սցենարիստ Դիանա Գրիգորյանի կարծիքը լսելու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց նրա հետ: Մեզ հետ զրույցում Դ. Գրիգորյանը նշեց.
«Ես առհասարակ ծանոթ չեմ այդ հրապարակմանը և ոչ էլ ճիշտ եմ համարում համացանցում տեղ գտած ամեն մի նյութի վերաբերյալ արտահայտել իմ կարծիքը: «Նռան հատիկը» Հայաստանի Հանրապետության համար մեկ պրոյեկտն է: Հայաստանում այն իր վարկանիշով ամենաառաջինն է, այն բավական մեծ թվով հաղթում է բորոլ մյուս նախագծերին: Մնացյալ բաների մասին խոսելն ավելորդ է»:
Մեր ճշտող հարցին, թե Դիանա Գրիգորյանը չի՞ ցանկանում անդրադառնալ նաև Ռոզա Ֆիլբերգի խաղի վերաբերյալ տարածված քննադատություններին, պատասխանեց.
«Ոչ, ոչ մի կերպ չեմ ուզում խոսել»: