TRYFIT TECHNOLOGIES LTD գլխավոր գործադիր տնօրեն Վահան Մարտիրոսյանը «Դոմ» պարբերականի հետ զրույցում պատմել է 3D տպագրության նոր հնարավորությունների մասին։
Թեև այսօր տնային պայմաններում 3D տպագրությունն օգտագործում են առավելապես էնտուզիաստները, բայց նրա խոսքով` սարքերի և ծախսվող նյութերի նվազող գները ուրիշ տիեզերք են բացում։ Նույնիսկ այսօր հնարավոր է սեփական բնակարանում տպել եթե ոչ ամեն ինչ, ապա շատ բաներ` շենքերի մոդելներ, կահույք, կենցաղային սարքեր, հուշանվերներ, խաղալիքներ։ Մարտիրոսյանը վստահ է, որ 3D տպիչի օգնությամբ կարելի է հագուստ տպել։
«Իհարկե, այդպիսի տաբատների և կիսաշրջազգեստների հարմարավետության, ինչպես նաև տպված արդուկների և թեյնիկների արժեքի հարցը դեռ լուծված չէ», — հոգոց է հանում Մարտիրոսյանը։
Փորձագետը ենթադրում է, որ 5-10 տարի անց հագուստը համատարած կպատրաստվի անհատական չափերով մարդու մարմնի 3D սքանի հիման վրա։ Ընկերությունում կարծում են, որ 3D տպագրության խթանի առանցքային գործոնները կլինեն հագուստի ու կոշիկի արտադրության ոլորտի փոփոխությունները։
«Այսօր արդեն կարելի է կոշիկ տպել ոտնաթաթի ձևին համապատասխան, ինչպես նաև հայտնի ապրանքանիշների անհատական մարզակոշիկներ պատրաստել», — նշել է Մարտիրոսյանը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am