«Ես միշտ ծաղկման մեջ եմ, որովհետև ինձ սիրում են». Իննա Խոջամիրյան. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ես միշտ ծաղկման մեջ եմ, որովհետև ինձ սիրում են». Իննա Խոջամիրյան. life.tert.am

Գարնանային վառ տրամադրություն, նուրբ երանագներ, սեր. Իննա Խոջամիրյանի նոր ֆոտոշարքը  ծաղկած ծիրանենիների բույր ունի։ «Էլենի օրագիրը» և «Սահմանին» նախագծերի դերասանուհին գարնանային գեղեցիկ ֆոտոշարքը տրամադրել է Tert.am Life–ին և խոսել դրա նախապատմության, ֆոտոշարքից հետո տեղի ունեցած միջադեպի և գարնանային իր տրամադրության մասին։ Իննայի նոր ֆոտոշարքի հեղինակն ընկերուհին է` լուսանկարիչ Ամին Ավագյանը։

«Բողբոջած ծիրանենիների ամենագեղեցիկ շրջանն է, ինչպե՞ս կարելի էր դա բաց թողնել։ Մտահղացումն Արմինեինն էր, իսկ ես նրա բոլոր մտքերի հետ համաձայն եմ առանց բացառության։ Նույնիսկ ճոճանակն ինքն էր պատրաստել։ Այն բացառիկ մարդկանցից է, ում մոտ երևակայությունն անմիջապես իրողության է վերածվում»,– ասաց դերասանուհին, ում համար գարունը վայրիվերումներով է անցնում։ Իննայի տրամադրությունն այս եղանակին փոփոխական է` ճիշտ եղանակի պես։

Շատերը գարունն ասոցացնում են սիրո ու ոչ միայն բնության, այլև մարդու ծաղկունքի հետ։  Իննան փլիսոփայական մոտեցում ունի այս հարցին. «Կինը ծառի նման է. գարնանը բողբոջում է, ամռանը բերք տալիս, աշնանը տերևաթափ լինում, ձմռանն ամեն գնով փորձում դիմակայել, որպեսզի գարնանը կրկին ծաղկի։ Իսկ ծառը խնամել է պետք։ Եթե մեզ խնամում են, հոգ են տանում մեր մասին, սիրալիր են, ուշադիր և մեզ շրջապատում են սիրով՝ մենք ծաղկունքի մեջ ենք։ Ես միշտ ծաղկման մեջ եմ, որովհետև իմ ընկերներն ու հարազատներն անընդհատ հոգ են տանում իմ մասին ու սիրում են ինձ»։

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր