Կնոջ և դստեր սպանության համար մեղադրված, բայց արդեն ազատության մեջ գտնվող Խորեն Ղազարյանը «Իրականում» թոք-շոուի ժամանակ հայտարարել է, որ գիտի` ով է սպանել իր ընտանիքին։ Նա կարծում է, որ սպանության հեղինակը կնոջ եղբայրն է` Սերգեյ Կարագուլյանը։
Կինը` Վիկտորյա Ղազարյանը, և նրա 9 տարեկան դուստրը` Նինան, սպանվել են Մոսկվայի կենտրոնում գտնվող իրենց բնակարանում։ Հանցագործը դանակի ավելի քան 40 հարված է հասցրել նրանց։
Քննության տվյալով`բնակարանից ոչինչ չի կորել, իսկ դուռը փակ է եղել ներսից։ Տեսախցիկներն արձանագրել են, որ առավոտյան ժամը չորսին, երբ ենթադրաբար կատարվել է սպանությունը, տուն է վերադարձել Խորեն Ղազարյանը։ Նա մուտք է դուրս եկել կես ժամ անց։ Նրան ձերբակալել են, բայց տղամարդը վստահեցրել է, որ ինքն այդ ամբողջ ընթացքում փորձել է զանգել կնոջը և տուն մտնել։
Քննության ընթացքում ԴՆԹ փորձաքննություն է իրականացվել և պարզվել, որ փոքրիկը Ղազարյանի հարազատ դուստրը չէ։ Կասկածել են, որ Խորենն իմացել է կնոջ դավաճանության մասին և հաշվեհարդար տեսել։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում