Թամարա Պետրոսյանը` հեռուստատեսությամբ չերևալու և երկու նոր աշխատանքի մասին. blognews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Թամարա Պետրոսյանը` հեռուստատեսությամբ չերևալու և երկու նոր աշխատանքի մասին. blognews.am

Դերասանուհի Թամարա Պետրոսյանն այս շրջանում հեռուստատեսությամբ չի երևում, փոխարենը ինտենսիվ մասնակցում է երկու կարևոր ներկայացումների փորձերին, որոնցից մեկը պատրաստ կլինի ապրիլին, իսկ մյուսը՝ մայիսին: Դերասանուհին խաղում է Նարեկ Դուրյանի «Օրագիր» նոր փաստավավերագրական դրամայում և իրանահայ ռեժիսոր Սեդրակ Կոջամանյանի «Hotel California»-ում: BlogNews.am-ի հետ զրույցում  Թամարան պատմել է ներկայացումների, առաջարկների, դերասանական քմահաճույքների և, վերջապես, սիրելի նախագծերում նկարահանվելու մասին:

«Նարեկ Դուրյանի հետ պատրաստում ենք ներկայացում՝ նվիրված արցախյան շարժմանը: Փորձերը սկսել ենք հունվար ամսից և մինչև հիմա ինտենսիվ աշխատանքներ ենք անում: Ներկայացումն ունի հետաքրքիր նախապատմություն։ Տարիներ առաջ, երբ Նարեկ Դուրյանը եկել էր Ղարաբաղ «Մորքույրը Փարիզից» ներկայացման համար, նրան է մոտեցել մի կին և տվել մի տետր՝ ասելով․

«Սա կարող է ձեզ պետք գալ»: Դա մի աղջկա օրագիր էր, ով սովորում էր Բաքվի ինստիտուտում, սովորելու օրվանից որոշում է օրագիր պահել և յուրաքանչյուր ուսանողական օրը գրի է առնում: Նրանք չորս ընկերուհիներ էին, և օրագրում ներկայացված էր նրանց չորս տարվա կյանքը: Սովորել են 1983-1988 թվականներին, այսինքն՝ Սումգայիթի և Բաքվի ջարդերի ժամանակ: Այս թեման ինձ հարազատ է, և շատ ուրախ եմ, որ այս ամենի մի մասնիկն եմ, իսկ ներկայացման մեջ մարմնավորում եմ այդ չորս աղջիկներից մեկին»:

Երկրորդ ներկայացումն իրանահայ ռեժիսոր Սեդրակ Կոջամանյանինն է, ով բեմադրում է «Hotel California»-ն։ Հեղինակն Արմեն Վարդանյանն է, կատակերգություն է շատ ակտուալ թեմայով: Խոսքն ամուսնական զույգի մասին է, երբ կինն ուզում է լքել երկիրը, իսկ ամուսինը՝ ոչ: Երկուսն էլ ունեն իրենց հիմքերը։ Հենց այդ կոնֆլիկտի վրա էլ ստեղծվել է ամբողջ պիեսը:

Ամբողջությամբ՝ blognews.am



Նման նյութեր