Իսպանական «Վալենսիա» ֆուտբոլային ակումբի և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Սանտյագո Կանիսարեսի 5-ամյա որդին մահացել է՝ շուրջ մեկ տարի ծանր հիվանդության դեմ պայքարից հետո: Այս մասին հայտնել է ֆուտբոլիստը՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառման միջոցով:
«Իմ որդին՝ Սանտին, մահացել է: Ես ցանկանում եմ երախտագիտություն հայտնել բոլորին ստացած աջակցության, սիրո և ջերմության համար: Նա ապրել է խաղաղությամբ շրջապատված՝ հասկանալով իր առաքելությունը մեզ հետ եղած 5 տարիների ընթացքում»,- գրել է Կանիսարեսը:
Ֆուտբոլիստին և նրա ընտանիքին ցավակցություն են հայտնել բազմաթիվ ֆուտբոլային ակումբներ, այդ թվում՝ նրա հարազատ ակումբ «Վալենսիա»-ն: «Վալենսիա»-ում բոլորը ցավում են ձեր և ձեր ընտանիքի համար»,- ասված է ակումբի ցավակցական ուղերձում:
Ֆուտբոլիստին ցավակցել է նաև իսպանական «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը: «Ռեալ Մադրիդ»-ը խորը ցավով տեղեկացավ Սանտիի՝ Սանտյագո Կանիսարեսի որդու մահվան մասին և ցավակցություն է հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և ընկերներին»,- ասված է Մադրիդի «Ռեալ»-ի ցավակցական ուղերձում :
Mi hijo Santi ha fallecido.
Creo que he de ser yo quien os lo cuente, en agradecimiento por todas las muestras de apoyo y cariño que he recibido de vosotros.
Se ha marchado rodeado de paz, y habiendo comprendido su misión en estos cinco años que nos ha acompañado.#santicampeon— SANTIAGO CAÑIZARES (@santicanizares) March 23, 2018