Վրաստանի նախագահի դուստրը՝ Աննա Մարգվելաշվիլին, ծանոթացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որդու՝ Նիկոլայի հետ, որը հորն ուղեկցում է Թբիլիսի կատարած պաշտոնական այցի ընթացքում:
Նախագահների երեխաները ծանոթացել են պետական ճաշկերույթի ժամանակ, որը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի անունից տրվել է Բելառուսի նախագահի պատվին: Միջոցառումից լուսանկարները հրապարակված են Վրաստանի նախագահի կայքում:
Լուսանկարներում երեւում է, թե ինչպես են Աննան ու Նիկոլայը միմյանց ձեռք սեղմում, իսկ ավելի ուշ սեղանի շուրջն են նստում իրենց հայրիկների, Վրաստանի փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլիի և Բելառուսի փոխվարչապետ Միխայիլ Ռուսիի ընկերակցությամբ: Աննա Մարգվելաշվիլին ծնվել է 1993 թվականին: Նա Վրաստանի նախագահի դուստրն է առաջին կնոջից: Ներկայում Գիորգի Մարգվելաշվիլին ամուսնացած է դիզայներ Մակա Չիչուայի հետ, որից երկու որդի ունի՝ Տեյմուրազը և Թոման:
Մարգվելաշվիլին մեկ անգամ չէ, որ դստերն իր հետ պաշտոնական այցերի է տարել. վերջին անգամ՝ Հունաստան՝ ընթացիկ տարվա փետրվարին:
Պաշտոնական այցերի ժամանակ հորը հաճախ է ուղեկցում նաև Նիկոլայ Լուկաշենկոն, որը 13 տարեկան է: Նիկոլայը նախագահի կրտսեր որդին է: