Ջորջ և Ամալ Քլունիներ զույգն այնքան կատարյալ տեսք ունի, որ զգացմունքների անկեղծության վերաբերյալ որևէ կասկած չի առաջացնում։ Առավել ևս, այն դեպքում, երբ սրտակեր Ջորջ Քլունին որոշել է ընկերների ու երկրպագուների ամբոխի մասնակցությամբ աղմկոտ երկույթները փոխարինել ընտանեկան ջերմ ու հանգիստ երեկոներով։ 2017թ. հուլիսին ծնվեցին զույգի երկվորյակ երեխաները՝ որդին՝ Ալեքսանդրը, և դուստրը՝ Էլլան։ Lady4lady.ru-ն ներկայացրել է Ջորջ և Ամալ Քլունիների սիրո պատմությունը։
Անցյալ։ Ջորջ Քլունին մինչև Ամալ Քլունիի հետ ամուսնանալը մեկ անգամ արդեն ամուսնացած է եղել ամերիկացի դերասանուհի Տալիա Բալսամի հետ։ Դա վաղ 1989-ականներին էր։ Հայտնի դերասանի առաջին ամուսնությունը տևեց 4 տարի, ինչից հետո Ջորջ Քլունին հայտարարեց, որ ամուսնության մեջ որևէ լավ բան չի տեսնում։ Դրանից հետո մինչև 2014թ. Ջորջ Քլունին ամուսնացած չէր։
Բացի Տալիայի հետ ձևակերպված հարաբերություններից՝ Ջորջ Քլունին սիրավեպեր է ունեցել տարբեր հայտնի գեղեցկուհիների հետ։ Ամալ Քլունիի սիրավեպերի մասին մամուլին ոչինչ հայտնի չէ։ Խելացի, հաջողակ, անկախ կինը բարձր պահանջներ է ներկայացրել թեկնածուներին և ինչ-որ պահի դադարել է հավատալ, որ երբևէ կհանդիպի նրան։
Առաջին հանդիպում։ Բրիտանացի փաստաբան Ամալ Ալամուդդինը և հայտնի դերասան Ջորջ Քլունին հանդիպել են պատերազմին դիմակայելու և աշխարհում ահաբեկչության դեմ պայքարելու ընդհանուր ձգտման շնորհիվ։ Կարող եք զարմանալ, բայց Ամալն ու Ջորջը զբաղված էին Լիբիայում ահաբեկիչներին հետևող ալեհավաքների թողարկման աշխատանքներով։ Ջորջ Քլունիի կինը ոչ միայն որակյալ փաստաբան է, այլև ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղարի խորհրդականը։ Ջորջ Քլունիի խոսքով՝ Ամալին իր սիրտն առաջարկելու համար կես տարի է պահանջվել։ Այս տեղեկատվությունը հաստատում են պապարացիները. նրանք զույգին առաջին անգամ լուսանկարել են 2014թ. սկզբին։
Նշանադրություն։ Հարցազրույցներից մեկում Ջորջ Քլունին կիսվել է նշանակալի իրադարձության մանրամասներով։ Այդ երեկո Ամալը վերադառնում էր Լոնդոնից, և Ջորջ Քլունին որոշել էր նրան անակնկալ մատուցել ու ռոմանտիկ երեկույթ էր կազմակերպել։ Դերասանը մատանին թաքցրել էր մեծ արկղի մեջ։ Նա անհանգիստ քայլում էր տանը, նյարդայնանում։ «Կրակին յուղ էր լցնում» Ամալը, ով հեռախոսային զրույցի ընթացքում ասել էր, որ ցանկանում է ճաշել ոչ թե՝ Քլունիի տանը, այլ՝ ռեստորանում։
Ջորջ Քլունիին մի կերպ հաջողվել է նրան համոզել ընթրել տանը։ Զույգը հրաշալի ժամանակ է անցկացրել, իսկ երբ դերասանը որոշել է առաջարկություն անել, Ամալը ցանկացել է լվանալ սպասքը՝ չնայած այդպիսի սովորություն չի ունեցել։ Երբ Ամալը վերադարձել է սենյակ, դերասանը նրան առաջարկել է արկղից իրեն փոխանցել կրակայրիչը՝ մոմը վառելու համար, որն իբր անզգուշությամբ հանգցրել է։ Ջորջ Քլունին ծնկի է իջել և ասել իր խոսքը։ Ամալը երկար ժամանակ չէր կարողանում ուշքի գալ։ Ի վերջո դերասանն այլևս չի համբերել ու կատակել է, որ իր տարիքը թույլ չի տալիս մի ոտքի վրա երկար ժամանակ ծնկած վիճակում մնալ։ Եվ միայն այդ ժամանակ նա լսեց այդքան սպասված «այո»-ն։
Հարսանիք։ Ամալ և Ջորջ Քլունիների հարսանիքը տարվա ամենաքննարկված իրադարձություններից մեկն էր։ Արարողություն տեղի է ունեցել 2014թ. սեպտեմրի 27-ին՝ Aman Canal Grande Venice 7-աստղանի հյուրանոցում, բայց նրանց ամուսնությունը գրանցվել է օգոստոսին՝ Լոնդոնի Chelsea Town Hall-ում։ Պաշտոնական արարողությանը մասնակցել են միայն ընտանիքի անդամները։ Ի դեպ, թե Ամալի, թե Ջորջի ծնողները գոհ են իրենց երեխաների ընտրությամբ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը