Դոնալդ Թրամփը Քլոե Քարդաշյանին «տգեղ խոզ» է անվանել և «կրքոտ» Քիմի ներկայությունն է ցանկացել իր «Celebrity Apprentice» շոուին. style.news.am
Advertisement 1000 x 90

Դոնալդ Թրամփը Քլոե Քարդաշյանին «տգեղ խոզ» է անվանել և «կրքոտ» Քիմի ներկայությունն է ցանկացել իր «Celebrity Apprentice» շոուին. style.news.am

Ամեն ինչ վկայում է այն, որ ԱՄՆ նախագահական ընտրարշավը գագաթնակետին է հասել. թեկնածուները միմյանց վրա ցեխ են շպրտում և վարկաբեկիչ փաստերի «փոխհրաձգությամբ» զբաղվում: style.news.am-ը՝ հղում անելով Huffington Post-ին, գրում է, որ կայքը նյութեր է հայթայթել, որոնցում Դոնալդ Թրամփը Քլոե Քարդաշյանին անվանել է «տգեղ խոզ»: Միջադեպը տեղի է ունեցել «Celebrity Apprentice» շոուի ժամանակ:

Նկարահանումների ժամանակ (այն լույս չի տեսել) Թրամփը ոչ համարժեք կատակներ է արել Քլոեի քաշի վերաբերյալ և մի երկու անգամ նրան «տգեղ խոզ» է անվանել.

«Մենք ինչու չենք կարողանում ազատվել այս գեր խոզից և նրա փոխարեն ստանալ «կրքոտ» Քիմին, ինչ գործ ունի մեր շոուին այլանդակ Քարդաշյանը»,- Թրամփի խոսքն է մեջբերել ինսայդերների աղբյուրը (տարօրինակ է, որ այս մասին հիշել են նախագահական ընտրարշավի թեժ պահին): Աղբյուրը նաև նշել է, որ Թրամփը Քլոեին շոուից հեռացրել է, քանի որ նա իրեն դուր չի եկել: