Արարատի մարզում քամուց տանիքի վնասվելու և ծառի կոտրվելու նոր դեպքեր են գրանցվել
Advertisement 1000 x 90

Արարատի մարզում քամուց տանիքի վնասվելու և ծառի կոտրվելու նոր դեպքեր են գրանցվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 25-ին, ժամը 13:55-ին տեղեկություն է ստացվել, որ ս.թ մարտի 24-ին ժամը 17:00-ի  սահմաներում Արարատի մարզի Շահումյան գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի տանիքը քամուց վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քամուց անբողջությամբ վնասվել է Չարենցի փողոցի թիվ 20 տան խոհանոցի դիմացի թիթեղյա ծածկը (մոտ 25 քմ): Գյուղապետի կողմից կիրականացվեն համապատասխան աշխատանքներ:

Մարտի 25-ին, ժամը 09:16-ին տեղեկություն է ստացվելն, որ ս.թ մարտի 24-ին ժամը 16:00-ի սահմաններում մարզային ոստիկանության շենքի մոտակայքում ծառը կոտրվել և կախվել է,առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են կոտրված ծառը ճյուղերը: