Հայերը փախչող զինվորին կռնակից չեն սպանի
Advertisement 1000 x 90

Հայերը փախչող զինվորին կռնակից չեն սպանի

Մարիամ Մարգարյանի հրապարակումը. «Շահխաթունին գրում է, որ առաջին այցից որոշ ժամանակ անց` 1918-ի հոկտեմբերին, Խալիլ փաշան գաղտնի հեռագիր է ուղարկում Արամ Մանուկյանին և նրանից գաղտնի հանդիպում խնդրում: Խալիլը ինքնաշարժով հասնում է Երևանի կայարանից մոտ կես ժամ հեռու մի ամայի վայր: Հանդիպմանը երկուսից բացի ներկա էր նաև Շահխաթունին: Խալիլը համբուրում է Արամին և հուզված ու նյարդայնացած խնդրում, որպեսզի մի քանի հայեր նրան օգնեն` Ալեքսանդրապոլից տեղափոխվելու Կարին (Էրզրում): Խալիլը պատմում է, որ թուրքական ու գերմանական բանակները պարտվում են և հաշտություն են խնդրելու. «Մենք որոշել ենք այս ճակատից բոլորովին հեռանալ և Էրզրում քաշվել: Թերևս Էրզրում ևս ստիպված լինենք թողնել ձեզ: Այս գաղտնիքները ձեզ տալիս եմ իբրև հին բարեկամ: Մենք պետք է փախչենք: Վախենում եմ, որ մեր փախուստի ժամանակ հայերը մեր կռնակից մեզ սպանեն»: «Հայերը փախչող զինվորին կռնակից չեն սպանի»,- պատասխանում է Արամը»:



Նման նյութեր