Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանի հրապարակումը Facebook-ի իր էջում. «Նորից սխալվեցի, հեռուստատեսությամբ լուրերի թողարկում լսեցի: Հաղորդավարուհին Հայաստանի նախարարություններից մեկի անունը հայերեն չէր կարդում: Պաշտոնապես այն կոչվում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն: Չէ՜, նկատի չունեմ, որ երկու բառ օտար ծագում ունի:
🙂 Այլ այն, որ տրանսպՈրտի փոխարեն ընդգծված հնչեցնում էր տրանսպԸՌտի:
Բայց միևնույն ժամանակ ուրախացա, որ չէր ասում ծեխնալոգիաների: Կարող էր, չէ՞:
🙂 »:
#Հանուն_մեր_նյարդերի







