Վերջին տվյալների համաձայն կեմերովյան առևտրի կենտրոնում հրդեհի պատճառով զոհերի թիվն անցել է 50-ը: 16 մարդ համարվում է անհայտ կորած: Հաղորդագրությունը տարածել է ռուսական ԱԻՆ-ը: Զոհվածների մեծ մասը երեխաներ են:
ԱԻՆ ղեկավարի հաղորդմամբ դեռևս ոչ մի զոհ չի իդենտիֆիկացվել: «Зимняя вишня» առևտրի կենտրոնի հրդեհը բռնկվել է կիրակի կեսօրին, վերին հարկում: Կրակը գրավել է 1.5 հազար քառակուսի մետր մակերես: Մի քանի ժամ հետո շենքը սկսվել է փլուզվել: Կա տեղեկատվություն, որ հրշեջները դեռ չեն կարողացել հասնել կինոթատրոններից մեկին, որը գտնվում է առևտրի կենտրոնում: