Ուկրաինայի «Ձայնը» նախագծի «Մենամարտ» փուլում մասնակիցներ Սրբուհի Սարգսյանը և Ալինա Ռուսինովան կատարել են «Ти Мій» երգը։ Նրանց կատարումը հուզել է ժյուրիի անդամներին։ Երգչուհիների մարզիչը՝ Պոտապը, նախագիծը շարունակելու համար ընտրել է Սրբուհուն։ «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում երգչուհին կիսվել է իր զգացողությունների և սպասումների մասին։
«Երբ բեմ բարձրացա, մեծ պատասխանատվությամբ և հուզմունքով էի լցված։ Քանի որ «Ти Мій» երգը Ուկրաինայում սիրված է։ Այն իր ժամանակին հիթ է դարձել։ Չկա այնպիսի մեկը, որը չիմանա այդ երգի մասին։ Պատկերացրեք, թե ինձ համար որքան բարդ էր։ Ես առաջին անգամ էի ուկրաիներեն երգում, բացի այդ պետք է այնպես անեի, որ մարդկանց փոխանցեի այն զգացողությունը, որը կա երգում, և գոհացնեի։ Շատ եմ աշխատել երգի վրա, բայց մեկ է հուզմունքս շատ էր։ Բացի այդ երգը կատարել ենք նոր մեկնաբանությամբ։ Եթե համեմատենք օրիգինալ կատարման հետ, մեր ներկայացրած cover-ը շատ տարբեր է։ Կարծիքներից և արձագանքներից հասկացա, որ այն դուր է եկել նոր սերնդին, որն ինձ համար շատ ոգևորիչ է։ Պետք է նշեմ, որ այն, ինչ ուզում էինք ստանալ, ստացանք»,- ասաց Սրբուհին։
Ամբողջությամբ՝ armenpress.am