«Зимняя вишня»-ի հրդեհի ժամանակ բարեկամները և ազգականները հավաքվել են առևտրի դպրոցի հարևանությամբ գտնվող դպրոցի սպորտ դահլիճում: Փրկարարները և մյուս սոցծառայողները արագ փորձել են կահավորել տարածքը, վերմակներով կատվախոտով, թեյով և ջրով: Կիրակի ողջ օրը և այսօր առավոտյան նրանք այնտեղ են գտնվել: Այնտեղ էին նաև Ալեքսանդր և Օլգա Լիլևալիները: Առևտրի կենտրոնում ողջակիզվել են նրանց աղջիկները. Երկուսը՝ 11 տարեկան, մեկը՝ 5 տարեկան:
Ալեքսանդրի վկայությամբ, կիրակի աղջիկներին բերել է մուլտֆիլմի՝ 4-րդ հարկում, իսկ ինքը սպասել է առաջին հարկում, մինչև սեանսի ավարտը: Ընթացքում աղջիկը զանգել է և ասել է, որ դահլիճում ծուխ է, իսկ դռները փակ են, չեն կարողանում դուրս գալ: Նա շտապել է վերև, ճանապարհին ընկել է, քանի որ թունավոր գազը ուշագնաց է արել նրան: Մի կերպ հասնելով վերը բաց է արել պատուհաններից մեկը, և տեսել է փրկարարներին, որոնք 3 (!) րոպե միայն պաշտպանիչ դիմակներն են հագել: Նա պնդել է, որ իրեն տան այդ դիմակը, պատասխանել են՝ կարգը թույլ չի տալիս: Այդ կարգի պատճառով նա երեխաներին է կորցրել… Տղամարդը պատմելիս անընդհատ խփում էր աչքերին, որ արցունքը զսպի…
Մարզադահլիճ մտավ սոցաշխատակցուհին բարձր հայտարարելով. Ում երեխայի վզին է կարմիր նարոտով խաչ եղել: Քնով ընկած մի քին վեր թռավ ասաց, մի գուցե նարնջագույն նարոտ եղել, բայց ոչ կարմիր, միայն կարմիր չլինի… Ոչ, նարոտը կարմիր է եղել…
Ամենասարսափելին
Օլգա Լիլևյալին եկել է «Зимняя вишня» այն բանից հետո, երբ ամուսինն ասել է, որ երեխաները զոհվել են: «Հրդեհի ժամանակ փողոցում էինք, ոչ ոք չէր մոտենում: Առևտրի կենտրոնը շրջափակված է եղել ոստիկանական ուժերի կողմից, վերջիններս իրենց ծայրահեղ ագրեսիվ են պահել: Այս կողմ այն կողմ էինք վազում, քանի դեռ այդ «Вишня»-ն ահրվում էր: Ոչ բացատրություն էին տալիս, ոչ էլ ներս էին թողնում: Շենքը կրակի ճիրաններում էր, երեխաները ողջակիզվում, իսկ մենք կանգնած նայում էինք»,- ասաց Օլգան:
Ամբողջը՝ meduza.io