Արկտիկայում սառույցների մակերեսը հասել է ռեկորդային ցածր ցուցանիշների. NASA
Advertisement 1000 x 90

Արկտիկայում սառույցների մակերեսը հասել է ռեկորդային ցածր ցուցանիշների. NASA

Արկտիկայի սառցե գլխարկի մակերեսն անցած ձմռանը գրեթե չի փոխվել. մարտի կեսերին դրա մակերեսը հասել է առավելագույն ցածր ցուցանիշների՝ գերազանցելով 2015, 2016 և 2017 թվականների ռեկորդները: Այդ մասին հայտնել է NASA-ն:

Արկտիկայում սառույցների մակերեսը վերջին տարիներին սրընթաց կերպով կրճատվում է՝ պարբերաբար սահմանելով Երկրի հյուսիային սառցե գլխարկի նվազագույն մակերեսի նոր «ձմեռային» և «ամառային» ռեկորդներ: Այս տարին, ինչպես նշում է NASA-ի Գրինբելտի Գոդարի անվան տիեզերական թռիչքների կենտրոնի (ԱՄՆ) կլիմայագետ Քլեր Փարկինսոնը, շարունակել է ռեկորդների շարքը. այս տարվա մարտի 17-ին արկտիկական սառույցների մակերեսը կազմել է ընդամենը 14,48 միլիոն քառակուսի կիլոմետր, ինչը ֆիզիկապես նույնական է այն մեծություններին, որոնք դիտարկվել են 2017 թվականի գարնան սկզբին:

Այդ մեծությունն, ինչպես նշում են կլիմայագետները, շարունակում է ձմեռային ամիսների ընթացքում սառցի մակերեսի կրճատման միտումը, որը պոտենցիալ կերպով կապված է դեկտեմբերին, հունվարին և փետրվարին Արկտիկայում և ամբողջությամբ վերցված ամբողջ հյուսիսային կիսագնդում անոմալ բարձր ջերմաստիճանների հետ:



Նման նյութեր