Երևանում դեղերն արդեն ապառիկով են վաճառում
Advertisement 1000 x 90

Երևանում դեղերն արդեն ապառիկով են վաճառում

Թվում էր, թե ոչ ոք չի կարող գերազանցել Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքին, երբ նա սկսեց «վարկով Ամանոր» ակցիան, բայց «Լևոն և Լամարա» դեղատան ցուցանակն ավետում է ապառիկով դեղորայք վաճառելու մասին: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

Պարզվում է՝ ընկերությունը դեռ նախորդ տարեվերջից նախաձեռնել է այս ակցիան, որը ժամանակի ընթացքում պետք է գործի ցանցի բոլոր խանութներում: Ցուցանակի մեջ մանրամասն նշված էր, թե ինչ պայմաններով են դեղորայք տալիս, ըստ այդմ՝ դեղորայքի ապառիկ վաճառքն իրականացվում է 30 հազարից մինչև 800 հազար դրամ առևտրի դեպքում, 1 տարի ժամկետով՝ 15% տարեկան տոկոսադրույքով:

«Մենք փորձում ենք օգնած լինենք այն մարդկանց, ովքեր կարիք ունեն բուժվելու, բայց միանգամից մեծ գումար չեն կարողանում հատկացնել դեղորայքի գնման համար»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Թերթը նշում է` իշխանությունն այնպիսի բարեկեցիկ կյանք է ապահովում երկրում մարդկանց համար, որ դեղերն արդեն ապառիկով են վաճառում։