1967թ նոյեմբերի 29-ին Կիրովի անվան քիմիական կոմբինատի մշտաբորբոք քուրայից վառած և զրահամեքենայով Ծիծեռնակաբերդ բերած ջահը հանձնում են ՀԿԿ ԿԿ I քարտուղար Անտոն Քոչինյանին: Ընդունելով ջահը, նա վառում է հավերժական կրակը և բարձրանալով ամբիոն դիմում է ճառով ներկաներին. «Այսօր մենք մասնակցում ենք մի այլ հուշարձանի բացման արարողությանը, հուշարձան, որը հարգանքի տուրք հանդիսանալով թուրքական ջարդարարների ոճրագործության զոհերի հիշատակին, միաժամանակ խորհրդանշում է մեր ժողովրդի սոցիալիստական վերածնունդը»:
Այս հրապարակումը Facebook-ի իր էջում տեղադրել է Մարիամ Մարգարյանը: