Կեմերովոյի՝ հրդեհի հետեւանքով զոհվածների ազգականների նախաձեռնող խմբի շտաբը հայտնել է, որ ստացել է 85 մարդու վերաբերյալ տեղեկատվություն, որոնց գտնվելու վայրը հայտնի չէ։
«Տվյալներն ստացել ենք անձամբ՝ փոստի կամ հաղորդագրությունների միջոցով։ Ազգանունները չեն կրկնվում։ Անհայտ կորածների 70 տոկոսը երեխաներ են, միջին տարիքը՝ 10-13 տարեկան»,- հաղորդում է ինտերֆաքս գործակալությունը՝ վկայակոչելով իր զրուցակցի խոսքերը։ Շտաբը մտադիր է այդ տվյալները փոխանցել ոստիկանությանը։
Հիշեցնենք, որ Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում հրդեհը բռնկվել է մարտի 25-ին։ Պաշտոնապես հաղորդվել է 64 զոհերի մասին, որոնցից 41-ն անչափահասներ են: