Արտաքսված ռուս դիվանագետների ընդհանուր թիվը հասել է 139-ի
Advertisement 1000 x 90

Արտաքսված ռուս դիվանագետների ընդհանուր թիվը հասել է 139-ի

Մեծ Բրիտանիայից անմիջապես հետո, վերջին տվյալներով, ևս 23 պետություններ հայտարարել են «Սկրիպալի գործի» պատճառով ռուս դիվանագետների արտաքսման մասին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: Ռուս դիվանագետների վտարման որոշում են ընդունել Եվրամիության 16 երկրներ, ինչպես նաև ԱՄՆ-ը, Կանադան, Ալբանիան, Մակեդոնիան, Նորվեգիան, Ուկրաինան և Ավստրալիան: Եվրամիության պետությունների տարածքից ընդամենն արտաքսվում են 33 ռուս դիվանագետներ: Այս պահի դրությամբ վերջին երկիրը, որը հայտարարել է ռուս դիվանագետների արատաքսման մասին, դարձել է Ավստրալիան: Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թեռնբուլի և արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոպի համատեղ հայտարարության մեջ նշված է, որ արտաքսվող երկու ռուս դիվանագետները հետախուզության չհայտարարված աշխատակիցներ են:



Նման նյութեր