«Արսենալ»-ի ֆուտբոլիստները շարունակում են դժվարություններ ունենալ իրենց խաղընկեր Հենրիխ Մխիթարյանի ազգանունն արտասանելու հարցում: Հենրիխ Մխիթարյանի ազգանունը ճիշտ արտասանելու հարցում խաղընկերներին օգնելու փորձ է արել «Արսենալ»-ի գերմանացի Պեռ Մերտեսակերը:
«Արսենալ»-ի երիտասարդական թիմի «Թվիթեր»-ի միկրոբլոգում հրապարակվել է տեսանյութ, որում Պեռ Մերտեսակերը լոնդոնյան ակումբի երիտասարդական թիմի խաղացողներ Էյնսլի Մայթլենդ-Նայլսին և Ռոբ Հոլդինգին փորձում է սովորեցնել, թե ինչպես է պետք է արտասանել Մխիթարյանի ազգանունը:
Չնայած Մերտեսակերի գործադրած ջանքերին` ոչ Նայլսը, ոչ Հոլդինգը չեն կարողացել ճիշտ արտասանել հայ կիսապաշտպանի ազգանունը: Փոխարենը նրանք կարողացել են արտասանել թիմի մեկ այլ նորեկի` Կոնստանտինոս Մավրոպանոսի ազգանունը:
To celebrate the launch of our new JG app game Word Match, we enlisted the help of @mertesacker to put @RobHolding95 and @Ains_7 spelling skills to the test ??
Watch the full video here ?https://t.co/w8GOWLBT8i and make sure you enter our competition… #JGEaster ? pic.twitter.com/FOQ5h58fld
— Junior Gunners (@JuniorGunners) March 26, 2018