Ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերան առանց դիմահարդարման և կեղծամի լուսանկարվել է Paper magazine հրատարակության համար: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
Շոու բիզնեսում 20-ամյա ողջ կարիերայի ընթացքում աստղն օգտագործել է բազմաթիվ դեկորատիվ կոսմետիկաներ: Երբ 37-ամյա Ագիլերայի դեմքը խոշոր պլանով հայտնվեց հանդեսի շապիկին, երկրպագուները նկատեցին պեպեններ, որոնք երգչուհին խնամքով թաքցնում էր տոնային քսուքի հաստ շերտի և դիմափոշու տակ: «Ինձ միշտ դուր է եկել փորձեր անելը: Ես սիրում եմ թատերայնությունը, սիրում եմ ստեղծել նոր սյուժե և կերպարներ մարմնավորել բեմի վրա կամ տեսահոլովակում: Եմ արտիստուհի եմ իմ խառնվածքով: Բայց այժմ, նույնիսկ երաժշտության մեջ, ես ինձ գնահատում եմ այնպիսին, ինչպիսին ես կամ: Ես ազատություն եմ զգում՝ դեն նետելով բեմական իմիջը և ցուցադրելով իմ բնական գեղեցկությունը»,- պատմել է երգչուհին:
Սակայն նա հավելել է, որ շատ է սիրում մեյքափը, և անպայմանորեն կվերադառնա նախկին վառ կերպարին: