Կեմերովոյի «Зимняя вишня» առևտրի կենտրոնում կրկին հրդեհ է բռնկվել: Փրկարարներին հրահանգել են հեռանալ շենքի մի մասից: Այս մասին հայտնում է «Взгляд»-ը:
Հրդեհի բռնկման մակերեսը եղել է հինգ քառակուսի մետր, այն արագությամբ հաջողվել է մարել: ԱԻՆ-ի աշխատակիցներին և քննիչներին թույլ է տրվել վերադառնալ առևտրի կենտրոն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի ժամանակ զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա: